Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
Կարդացեք նաև
Քննչական կոմիտեից հայտնում են, որ հասարակական, քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 12-րդ կետերով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը՝ մի խումբ անձանց կողմից, խուլիգանական դրդումներով)։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն»,- հայտնում են կոմիտեից։
Հիշեցնենք, որ նախօրեին «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում հարձակվել են ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական, քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ հարձակվողները եղել են դիմակներով և անսպասելի հարձակվել են թիկունքից։
Մելիքյանը նաև նշել է, որ Հակոբյանը ստացել է մարմնական վնասվածքներ, քթի կոտրվածք, գլխին հարվածներ, բժիշկները հորդորել են մնալ ԲԿ-ում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում