Ադրբեջանը շարունակում է միջամտել ՀՀ ներքին գործերին ու արտաքին հարաբերություններին. Հայրապետյան

Ադրբեջանը շարունակում է միջամտել ՀՀ ներքին գործերին ու արտաքին հարաբերություններին. Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ «Այն ընթացքում, երբ Ադրբեջանի նախագահի ուղիղ հրահանգով, ամենօրյա մակարդակով ՀՀ-ի դեմ մշակվում են անթաքույց զավթողական ծրագրեր, Ադրբեջանը շարունակում է միջամտել ՀՀ ներքին գործերին ու արտաքին հարաբերություններին:

Մեկ Անկախության հռչակագիր են պահանջում փոխել, մեկ ՀՀ-ԵՄ գործընկերությունը իրենց սրտով չի։ Բայց դե ՀՀ իշխանությունները շատ խառն են՝ շատ «լուրջ» սխոլաստիկ դեբատների մեջ են, նման բաներով հո չե՞ն զբաղվելու»,-գրել է Տաթևիկ Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն տարածել էր հայտարարություն, որում ասվում էր. ««ԵՄ-ՀՀ գործընկերության ռազմավարական օրակարգը», որը ստորագրվել է Եվրոպական Միության և Հայաստանի միջև Գործընկերության խորհրդի 6-րդ նիստից հետո 2025 թվականի դեկտեմբերի 2-ին Բրյուսելում, լուրջ մտահոգություններ է առաջացնում մի շարք հարցերի առաջնահերթությունների շարքում ներառման վերաբերյալ, որոնք խեղաթյուրում են հետհակամարտական ​​շրջանի իրականությունը և ընդհանուր առմամբ հակասում են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում