Ադրբեջանն Արցախի տարածքներում զանգվածային արտաշիրիմում է հայտարարել․ Թաթոյան

Ադրբեջանն Արցախի տարածքներում զանգվածային արտաշիրիմում է հայտարարել․ Թաթոյան

«Անհետ կորածների հարցը` որպես մարդու իրավունքների չլուծված հրատապ խնդիր» թեմայով ասուլիսի ժամանակ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն նշել է․ Ադրբեջանն իր վերահսկողության տակ գտնվող Արցախի տարածքներում ճանապարհներ է կառուցում, զանգվածային արտաշիրիմում է հայտարարել, սակայն ի՞նչ գիտենք` ո՞ւմ է արտաշիրիմում` հայե՞ր են, թե՞ ոչ, կամ ի՞նչ նպատակով է դա անում․

Այսօր մենք չունենք Ադրբեջանի նկատմամբ միջազգային վերահսկողության մեխանիզմներ, որոնցով կկարողանայինք պահանջներ ներկայացնել նրա նկատմամբ։ Ադրբեջանն ամեն ինչ արել է միջազգային հանրության աչքից մեկուսացնելու համար բոլոր այս հարցերը»։

Ըստ նրա` դրան էին նաև միտված երկրում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության փակումը, ՄԱԿ-ի տարբեր կառույցների փակումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում