Արցախ վերադարձը նյութականացնելու համար ամենամեծ վտանգը ներքին թշնամին է, որ կոչվում է ՀՀ իշխանություն. Մանուկյան
Կարդացեք նաև
Արցախի անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրվա կապակցությամբ կազմակերպված Արցախի խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշել է․ «Արցախի վերադարձի գաղափարը նյութականացնելու ամենամեծ վտանգը մեր ներքին թշնամին է, որը կոչվում է Հայաստանի իշխանություն»։
Պատգամավորը շեշտել է, որ վերադարձի իրավունքը միջազգային հանրության կողմից արձանագրելի չի դառնա, եթե առաջին հերթին վերադարձի համոզմունք չունենան բոլոր արցախահայերը։
«Չի լինի վերադարձ, եթե դա չլինի ապրելակերպ։ Այս առումով շատ շատ կարևոր է Արցախի պետական ինստիտուտների պահպանումը։ Արցախի պետական ինստիտուտների պահպանումը պետք է լինի բոլորի արժանապատվության հարցը, ոչ միայն արցախահայերի, այլև մեր բոլոր հայրենակիցների՝ Հայաստանում ու Հայաստանից դուրս»,- ասել է Գ․ Մանուկյանը՝ հավելելով, որ Արցախի հարցով զբաղվող նախաձեռնությունները պետք է համակարգային բնույթ կրեն։
Պատգամավորը նաև կարևորել է երազանքներին հավատալը․ «Մեծ բանավեճի նյութ է իրականության, իրողությունների ու երազանքների համադրությունը կամ հակադրությունը։ Այս իշխանության հետ բանավեճում, որը շատ ժամանակ գռեհիկ է, շատ ժամանակ կանգնում ես դեմ հանդիման դավաճանության ու ուրացման հետ, որովհետև եղած ավերից հետո փորձում են աչքդ կոխել, թե պետք չէ երազանք ունենալ և իրականությունը սա է։ Ես այն սերնդին եմ պատկանում, որն ապրել է երազանքներով և շատ կարճ ժամանակում այդ երազանքներն իրականություն դարձրել»,-շեշտել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում