Քննչական կոմիտեն Արցախի ներկայացուցչությունում խուզարկություններ է իրականցնում

Քննչական կոմիտեն Արցախի ներկայացուցչությունում խուզարկություններ է իրականցնում

Մոտ մեկ ժամ է՝ ՀՀ Քննչական կոմիտեն խուզարկություններ է իրականցնում Երևանում գտնվող  Արցախի ներկայացուցչության շենքում։ Պետնախարար Նժդեհ Իսկանդարյանն այս առիթով ասել է․ «Ինչ-որ փաստաթղթեր են փնտրում, գուցե օրակարգում այլ հարց էլ կա։ Դատարանի որոշումը ցույց են տվել, այս պահին 2-րդ հարկում են․ 10-ից ավելի քննիչներ են եկել, համակարգիչներն են նայում»։

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այս առիթով գրել է․«Արցախի ներկայացուցչությունում, արցախցիների վերադարձին վերաբերվող խորհրդարանական լսումներից մեկ օր անց` այսօր, Քննչական կոմիտեն ներկայացուցչությունում խուզարկություններ է իրականացնում։

Մինչ Ադրբեջանը ճնշում է գործադրում ՀՀ իշխանության վրա, առաջ քաշում արհեստական «արևմտյան Ադրբեջան» հասկացությունն ու ադրբեջանցիների վերադարձով սպառնում, ՀՀ իշխանությունն Ադրբեջանին հաճո հերթական քայլն է անում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում