«Մոլոդեց», ապրի․ կարճ ժամանակում ամեն ինչ հանձնեց ու լուծեց․ Սերժ Սարգսյան
Կարդացեք նաև
Լրագրողների հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է․ «Ձեր կարծիքով՝ խաղաղությո՞ւն են հաստատում հիմա։ 44-օրյային չէին ասո՞ւմ՝ հաղթում ենք․ ինչ ուզում և ինչ ասես, ասում են։ Բոլոր ասածներին չէ, որ պետք է հավատանք»։
Անդրադառնալով ՔՊ-ականների արձագանքին, թե ինչո՞ւ հարցը չեն կարգավորել իրենց իշխանության օրոք, Սերժ Սարգսյանը նշել է․ «Այսպիսի համեմատություններ տանել չեմ սիրում, բայց կուզեի նշել , որ նրանց ասածը նույնն է, որ կանանցից պահանջեն հինգ ամսում երեխա ունենալ։ Իսկ ո՞վ է ժամկետ դրել այդ հարցի կարգավորման համար։ Մենք ամեն ինչ արել ենք, որ այդ հարցը դրականորեն կարգավորվի։ Չէ իրենք ինչ արեցին․ ինքը «մոլոդեց», ապրի․ կարճ ժամանակում ամեն ինչ հանձնեց ու լուծեց»։
Լրագրողները Սարգսյանից հետաքրքրվել են, թե ընդդիմադիր ուժերը պե՞տք է իշխանական հակապետական ընթացքին դեմ կանգնեն, թե՞ պետք է լուռ հետևեն։
«Համենայնդեպս, ես չեմ կարծում, որ բոլոր ընդդիմադիրներ ուժերը հետևում են կամ դրանից հաճույք են ստանում։ Այո՛, միասնական պայքար մղելու խնդիր կա, ցավոք, դեռևս չի ստացվում։ Հիմա դուք ուզո՞ւմ եք ուրիշների նման ես ընդդիմադիրներին քննադատեմ»,-հավելել է Սարգսյանը։
Դիտարկմանը՝ ինչո՞ւ ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչներն, օրինակ, չեն գնում եկեղեցի և հնչեցնում Վեհափառի անունը, ինչպես դա անում են շատ երիտասարդներ, ՀՀ երրորդ նախագահը նշել է. «Ես հենց այստեղ հայտարարել եմ, որ մենք պատրաստ ենք Վեհափառի հորդորով ցանկացած գործողությունների։ Մենք սպասում ենք հորդորի, եկեղեցու հետ կապված ինքնագլուխ գործողություններ չենք անելու։ Եթե դուք չեք նկատել մեր երիտասարդների գործողությունները, երևի մենք ենք մեղավոր, որ չենք գովազդել»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում