Միքայել Սրբազանը բժշկական կենտրոն կտեղափոխվի դեկտեմբերի 15-ին
13/12/2025 14:15
Կարդացեք նաև
Միքայել Սրբազանի փաստաբանական խմբի անդամ Արա Զոհրաբյանը հայտնել է, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դեկտեմբերի 15-ին կտեղափոխվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։
Զոհրաբյանը նշել է, թե դեռ պարզ չէ՝ արդյո՞ք հենց այդ օրը կվիրահատեն Սրբազանին։ «Դեռ պետք է հետազոտություններ անցնի, որ վիրահատության օր նշանակեն»,- նշել է նա։
Զոհրաբյանը հավելել է, որ Միքայել Սրբազանն ուժեղ է, երբեք չի դժգոհում իր վիճակից, բայց վիրահատությունն անհրաժեշտ է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում