Դուք վկայեցիք, որ ծառայում եք Մայր Եկեղեցուն. Սամվել դպիր

Դուք վկայեցիք, որ ծառայում եք Մայր Եկեղեցուն. Սամվել դպիր

Սամվել դպիր Գրիգորյանը դիմել է Արմավիրի թեմի քահանաներին․ «Խոնարհումս Արմավիրի թեմի նախանձախնդիր քահանաներին (տ.Մկրտիչը իրենց թվում չի):

Փառք Աստծո, այս օրերին դուք հոգևոր սխրանք գործեցիք` չենթարկվելով եպիսկոպոսի պառակտիչ հակականոնական հրահանգներին` զեղչելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը: Անգամ հրաժարվեցիք սպասավորել նրա կատարմամբ պառակտիչ հակականոնական պատարագանման արարողությանը:

Բոլորիս առաջ դուք վկայեցիք, որ ծառայում եք Մայր Եկեղեցու գլխին` Տեր Հիսուս Քրիստոսին, հավատարիմ եք ձեր ուխտին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ս.Գրիգոր Լուսավորչի գահակալին` Վեհափառ Հայրապետին:

Աստված թող ձեզ հաստատուն պահի ձեր ծառայության մեջ, անկոտրում կամք տա հովվելու ձեզ վստահված հոտը, զերծ պահելով գայթակղություններից, մոլորություններից, սայթակումներից և առաջնորդելու դեպի հոգու փրկություն:

Իսկ տիրադավներին այսօրվա Ավետարանի Տիրոջ խոսքն եմ ուղղում.

«Անկարելի է, որ գայթակղութիւնը չգայ, բայց վա՜յ նրան, որի ձեռքով կգայ: Նրա համար լաւ կլինէր, եթէ իր պարանոցից երկանաքար վէմ կախուէր, եւ նա ծովը գցուէր…» (Ղուկ. 17:1-2)»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում