Մեր թիմը հրաժարվել է համակերպվել Սամսոնյանի ու Սաղաթելյանի կալանավորման հետ․ Մաթևոսյան

Մեր թիմը հրաժարվել է համակերպվել Սամսոնյանի ու Սաղաթելյանի կալանավորման հետ․ Մաթևոսյան

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Antifake.am-ի խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը նշել է․  «Մեր թիմը հրաժարվել է  համակերպվել Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանավորման, Հայաստանում խոսքի լռեցման փորձի հետ։ Մենք թակում են արևմտյան բոլոր հնարավոր կառույցների դռները, տորպեդահարում ենք մեր նամակներով, նախօրեին 40-ից ավելի նամակներ ենք ուղարկել միջագային կազմակերպություններին»,-

Այս գործում ցուցաբերած աջակցության համար նա շնորհակալություն է հայտնե; Ժուռնալիստների միությանը, լրագրողներին, Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնին։

«Նրանց աջակցությամբ մեր դռներ թակելը տեղ է հասել, և Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության հարթակը հնչեցրել է առաջին մակարդակի կոչ-ահազանգ, որը շատ լուրջ նշանակություն ունի։ Առաջին մակարդակի ահազանգ հնչեցվում է այն դեպքում, երբ վտանգ է սպառնում լրագրողի առողջությանը, կյանքին, կամ մեդիայի գոյությանն առհասարակ»,-մանրամասնել էնա։

Հարթակը ՀՀ իշխանություններից մի քանի քայլեր է ակնկալում, այդ թվում.

. Մեկնաբանել խուլիգանության մեղադրանքներ կիրառելու և գործի ընթացքում ենթադրվող «սպառնալիքների» իրավական հիմքերը։

  • Վերանայել Սաղաթելյանի և Սամսոնյանի կալանքի իրավաչափությունն ու անհրաժեշտությունը՝ նպատակ ունենալով ապահովել նրանց ազատումը՝ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջներին համապատասխան։
  • Բացատրել «Antifake.am»–ի լրագրողական սարքավորումների առգրավման հիմքերը և ապահովել դրանց վերադարձը։
  • Տրամադրել տեղեկություններ քրեական վարույթի ընթացքի և կալանքի պայմանների վերաբերյալ։

«Նման ահազանգը խոսում է այն մասին, որ Հայաստանում խոսքի դեմ ուղղված գործընթացներ են տեղի ունենում, որոնք պարզաբանման կարիք ունեն ՀՀ իշխանությունների կողմից»,-ասել է Ա. Մաթևոսյանը։

Նա նաև որոշակի վիճակագրություն է ներկայացրել.  2015-2025 թվականների ընթացքում այս հարթակի կողմից 23 ահազանգ է հնչեցվել, որից 19-ը եղել է այս իշխանությունների օրոք, 23 ահազանգ-կոչերից միայն 5-ն են եղել առաջին մակարդակի։

«5-ից միայն մեկը՝ Նարեկի ու Վազգենի կոչն է վերաբերել կալանավորմանը։ Մնացած բոլոր դեպքերը եղել են լրատվամիջոցների փակման, ֆիզիկական բռնության դեպք և այլն»,-ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում