Վեհափառ Հայրապետը հանգստի գնալու կարիք չունի․ Տեր Փառեն
18/12/2025 14:43
Կարդացեք նաև
Վեհափառ Հայրապետը հանգստի գնալու կարիք չունի, որովհետև Հայրապետը եռանդուն է, ուժեղ, բազում հոգևոր ծրագրեր ունի անելիք, Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը։
«Վեհափառ Հայրապետը մեր, այստեղ հավաքված բոլոր հավատացյալների համեստ օգնությամբ, մինչև իր կյանքի վախճանը մնալու և գործելու է։ Թող Աստված երկար կյանք տա իրեն, ինչպես ասվում է հայտնի երգում»,-ասել է տեր Փառենը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում