Տեր Վրթանեսի ինքնազգացողությունը վատացել է․ նա հոսպիտալացվել է
18/12/2025 20:10
Կարդացեք նաև
Այսօր երեկոյան Մայր Աթոռի բակում վատացել է տեր Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Վրթանես քահանա Բաղալյանի ինքնազգացողությունը․ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովվի մոտ սրտի հետ կապված խնդիր է առաջացել։ Շտապօգնության խումբը նրան արդեն հոսպիտալացվել է։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Տեր Վրթանեսի մոտ սևտամկանի սուր ինֆարկտ է, որից հետո բժիշկները պատրաստվում են ստենտավորում իրականցնել։
Այս առիթով Հայր Զաքարիան տեղեկացնում է․ «Սիրելինե՛ր, Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը: Ձեր աղոթքներում անպայման հիշեք հոգևորականներիս: Տերն անսասան պահի Հայոց Եկեղեցին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում