Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի գագաթնաժողովում համաձայնել է փոխզիջումների

Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի գագաթնաժողովում համաձայնել է փոխզիջումների

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուս-ուկրաինական հակամարտությունը լուծելու նպատակով փոխզիջումների գնալու Ռուսաստանի համաձայնության մասին հայտարարել է ԱՄՆ-ի Անքորիջ քաղաքում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի ընթացքում։

«Մոսկվայում նախնական հանդիպումների ժամանակ մեզ առաջարկներ արվեցին, և մեզ դիմեցին որոշակի փոխզիջումների գնալու խնդրանքով։ Ժամանելով Անքորիջ՝ ես ասացի, որ մեզ համար դրանք հեշտ որոշումներ չեն լինի։ Բայց մենք մեզ առաջարկվող փոխզիջումներին համաձայն ենք», – ասել է նա։

ՌԴ նախագահը նշել է, որ «խոսել այն մասին, թե մենք ինչ-որ բան մերժում ենք, ամենևին վայելուչ չէ և ոչ մի հիմք չունի»։

«Գնդակն ամբողջովին ու լիովին մեր ընդդիմախոսների դաշտում է, և, ամենից առաջ, Կիևի վարչակազմի ղեկավարների ու նրանց, այս դեպքում և ամենից առաջ, եվրոպացի հովանավորների», – ասել է Ռուսաստանի ղեկավարը։

Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 15-ին բանակցություններ են վարել Ալյասկայի Անքորիջ քաղաքի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում