Բայրամովը Չեռնոգորիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի հետ խաղաղության օրակարգը
20/12/2025 15:07
Կարդացեք նաև
Ըստ ԱՊԱ-ի՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, Չեռնոգորիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Էրվին Իբրահիմովիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հայտարարել է․ «Այսօրվա մեր քննարկումների ընթացքում ես Ձեզ համառոտ ներկայացրեցի տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումները և Հայաստանի և Ադրբեջանի միջև հետհակամարտական շրջանում խաղաղության օրակարգը»։
Բայրամովը նաև նշել է, որ տեղեկացրել է Վաշինգտոնի համատեղ հռչակագրի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների, հաջորդ քայլերի և Հայաստանից ունեցած ակնկալիքների մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում