Փաշինյանի ասուլիսից հետո «ՔՊ»-ական ողջ ոհմակը կենտրոնացել էր Էջմիածնում. Սաղաթելյան

Փաշինյանի ասուլիսից հետո «ՔՊ»-ական ողջ ոհմակը կենտրոնացել էր Էջմիածնում. Սաղաթելյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ նշում է․ «Իր ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի միջամտում եկեղեցու ներքին գործերին և այն, ինչը նախատեսված է Էջմիածնում, դա եպիսկոպոսների նախաձեռնությունն է ու ինքը որևէ կապ չունի այդ ամենի հետ։

Ասուլիսից ընդամենը ժամեր անց ամբողջ ՔՊ-ական ոհմակը, վարչական ռեսուրսը կենտրոնացրել էր Էջմիածնում, բայց դա դեռ մի կողմ։ Այն տիրադավները, որոնք իր թելադրանքով հավաք էին փորձում կազմակերպել Էջմիածնում, նրանց քաղաքացիական հագուստներով ուղեկցում էին ոստիկանության բարձրագույն պաշտոնյա, ոստիկանության ու ԱԱԾ ծառայողներ, դեմքերը փակած ինչ-որ մարդիկ, փողոցի խուժան։ Այսկետից սկսած պետությունը վերջանում է»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում