ԱԱԾ-ն իր կեղծիքով խաչ քաշեց ողջ համակարգի վրա. Մանուկյան

ԱԱԾ-ն իր կեղծիքով խաչ քաշեց ողջ համակարգի վրա. Մանուկյան

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամար Գեղամ Մանուկյանը գրավոր հարցում է ուղարկել Ազգային անվտանգության ծառայություն՝ պարզելու, թե որ օրենքի ինչ կետի հիման վրա է ԱԱԾ օպերատիվ աշխատողների կողմից խմբագրվում Հայ Առաքելական եկեղեցու պատարագի տեքստը։

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսօր նա ներկայացրել է ԱԱԾ-ից ստացած պատասխանը,  որը շատ կարճ է. «Ապահովելով անձի, հասարակության և պետության անվտանգությունը»։

«Պատկերացնում եք՝ պատարագ են խմբագրում այս ձևակերպման հիման վրա»,- ասել էՄանուկյանը։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում առանձին հոգևորականների կողմից Սուրբ Պատարագի արարողության ընթացքում, որին մասնակցում է  Նիկոլ Փաշինյանը,  Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը զեղչվում է։

«Երեկվա այս կեղծիքով փլուզվում է Հայաստանի Ազգային անվտանգության համակարգը։ Ինչպե՞ս կարելի է ԱԱԾ-ին  նման ծիծաղելի  վիճակում դնել, ինչ է թե Նիկոլ Փաշինյանը որոշել է  ամեն ինչով հարձակվել եկեղեցու դեմ»,- նշել է։

Նա նշել է, որ ԱԱԾ-ն իր կեղծիքով խաչ քաշեց ողջ համակարգի  վրա։

Գ. Մանուկյանը համեմատության համար ներկայացրել է ՀՀ ԱԱԾ տրամադրած փաստաթուղթն ու խորհրդային այլ հանրապետություններից նմանատիպ հավաքագրման փաստաթղթեր ու հավելել, ոչ ՀՀ ԱԱԾ կողմից արված «կեղծիքները»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում