Պետք է ապացուցել, որ ազգը կենդանի է, քանի դեռ նրա մասին մտածողներ կան․Կարապետյան
21/12/2025 17:09
Կարդացեք նաև
«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրում է․ «Յուրաքանչյուր ազգի պարտականությունը մարդկության հանդեպ նախ և առաջ դրսևորվում է սեփական ազգի կենսունակության պահպանման և սեփական մշակույթի զարգացման միջոցով:
Ուստի այսօր մեր պարտքն է ոչ թե հիշել միայն, այլ ապրել այդ մտքով՝ պահպանել մեր կենսունակությունը, զարգացնել մեր մշակույթը, պետությունը, և ամեն օր ապացուցել, որ ազգը կենդանի է, քանի դեռ նրա մասին մտածողներ կան:
Եվ այս ամենի համար մենք պետք է լինենք ուժեղ` միասնականությամբ, հաստատակամությամբ և ազգային նպատակների հանդեպ անկոտրում հավատով, որովհետև միայն ուժեղ ազգը կարող է ապահովել իր գոյությունն ու ապագան»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում