Գնացեք, կառույցներ ստեղծեք ու պայքարեք Նիկոլի դեմ․ Շարմազանով

Գնացեք, կառույցներ ստեղծեք ու պայքարեք Նիկոլի դեմ․ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ էդուարդ Շարմազանովն արձագանքել է ընտրություններին պաշտոնաթող նախագահների մասնակցելու դեմ հնչող հրապարակային հայտարարություններին. «Գնացեք, կառույցներ ստեղծեք ու պայքարեք Նիկոլի դեմ, ոչ թե կախվեք պաշտոնաթող նախագահներից։

Մի քանի նորաթուխ «քաղաքական» գործիչներ կան, որոնք Նիկոլին հեռացնելու հավակնությունով մտել են քաղաքական դաշտ, բայց ձեռքի հետ էլ հանդես են գալիս պաշտոնաթող նախագահների՝ ընտրություններին մասնակցելու դեմ։

Թե բա՝ եթե պաշտոնաթող նախագահները մասնակցեն, Նիկոլը կվերընտրվի։

Թե բա՝  նրանք «նախկիններ» են։

Բա դուք ո՞վ եք, նախկի՞ն չեք… նախկինների կառավարությունո՞ւմ չեք աշխատել, ՀՀԿ ֆրակցիայի կողմի՞ց չեք ընտրվել պաշտոնների…

ՀՀԿ-ն ազգային-ընդդիմադիր դաշտի ամենակայացած ուժերից է ու ՀՀԿ-ն է բացառապես որոշում իր քայլերը։

Մնացել էր՝ դուք ասեիք՝ պաշտոնաթող նախագահներն ու իրենց քաղաքական թիմերն ինչ անեն։

Մտել եք քաղաքականություն, ձեր գործն է… մասնակցեք, պայքարեք ու մրցակցեք, ոչ թե «սրբի» դեմքով խորհուրդներ տվեք։

Գնացեք, ձեր տեղը նվաճեք ընդդիմադիր դաշտում, ի՞նչ եք կպել պաշտոնաթող նախագահներից ու նրանց թիմերից։

ՀՀԿ-ի երիտասարդական կառույցն ավելի շատ բան է արել Նիկոլին հեռացնելու համար, քան դուք։

ՀՀԿ-ի ներկայացուցիչները կալանավորվել են, ձերբակալվել են, բերման են ենթարկվել։ Դուք ու՞ր էիք էդ ժամանակ, ու՞ր։

Հեռու մնացեք ՀՀԿ-ից, գնացեք, ձեր ձայները հավաքեք, եթե ունեք։

2018-ից հետո ձեր նման լիքը հավակնոտ «սյուրպրիզներ» ենք տեսել,բայց թիթեռնիկի կյանք են ունեցել, իսկ ՀՀԿ-ն պայքարել, պայքարում ու պայքարելու է»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում