Հայաստանին միլիարդավոր դոլարների անվճար զենք էին տրամադրում, սակայն այդպես էլ պատժամիջոցներ չկիրառվեցին. Ալիև
24/12/2025 20:13
Կարդացեք նաև
Այսօր օկուպացված Ակնայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառվեին, ապա Երևանը շատ ավելի վաղ կդադարեցներ օկուպացիան։
«Այդ փոքր, ոչ այնքան հարուստ, նույնիսկ աղքատ երկրի հանդեպ, սակայն, այդպես էլ պատժամիջոցներ չկիրառվեցին։ Ավելին, որոշ երկրներ Հայաստանին միլիոնավոր, միլիարդավոր դոլարների անվճար զենք էին տրամադրում», – հայտարարել է Ալիևը։
Նրա պնդմամբ` հակամարտության ողջ ընթացքում «միջազգային կառույցները ճիշտ որոշումներ էին կայացնում, սակայն որևէ քայլ չէին ձեռնարկում դրանք կյանքի կոչելու համար»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում