«Կարամ հիմա էլ հրաժարվեմ, մանդատ նե տակ դառագոյ». Սասուն Միքայելյան. «Հրապարակ»
25/12/2025 08:31
Կարդացեք նաև
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին ՔՊ վարչությունը նախօրեին «այո» է ասել․ նա ընդգրկվել է ՔՊ նախընտրական ցուցակում՝ որպես պատգամավորի թեկնածու։ Երեկ մասնակցել է ՔՊ վարչության նիստին եւ հարցաքննվել վարչության կողմից։
Մեզ ասացին, որ 20 հոգանոց վարչությունից որեւէ մեկը հարց չի տվել Միքայելյանին, միայն Նիկոլ Փաշինյանն է հետաքրքրվել. եթե պետք լինի, կհրաժարվե՞ս մանդատից, հրամանատար: Միքայելյանը պատասխանել է․ «Կարամ հիմա էլ հրաժարվեմ, մանդատ նե տակ դառագոյ»։ Որից հետո ձայների մեծամասնությամբ հավանություն են տվել Սասուն Միքայելյանի թեկնածությանը:
Հիշեցնենք, որ Միքայելյանն ընդգրկված էր նախորդ վարչության կազմում։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում