Իրանը կհաղթահարի այս ճգնաժամը, թշնամին իր երազանքը իր հետ կտանի գերեզման. Արաղչի
26/12/2025 12:18
Կարդացեք նաև
Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է․ «Թշնամին փորձում է հասարակական դժգոհություն առաջացնել տնտեսական ճնշման միջոցով, բայց, ինչպես 12-օրյա պատերազմում, Իրանը կհաղթահարի այս ճգնաժամը՝ զինված ուժերի դիմադրության և ժողովրդի ջանքերի շնորհիվ, և նրանք այս երազանքը կտանեն իրենց հետ գերեզման»։
Նա նաև ընդգծել է. «Ներքին խնդիրների լուծումը և պատժամիջոցների հաղթահարումը կախված է մեզանից»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում