Բագրատ և Արշակ Սրբազանները շնորհավորել են Միքայել Սրբազանի տարեդարձը
Կարդացեք նաև
«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում կալանավորված Բագրատ և Արշակ Սրբազանները շնորհավորել են Միքայել Սրբազանին ծննդյան օրվա առիթով։ Հիշեցնենք, որ Միքայել Սրբազանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է, նա վիրահատվել է։
Բագրատ և Արշակ Սրբազաններն իրենց շնորհավորանքում գրել են. «Սիրելի Սրբազան եղբայր
Մեծ սիրով և սրտով շնորհավորում ենք ծննդյանդ տարեդարձը` մաղթելով կատարյալ առողջություն, անսասան կամք, աննկուն հավատք և ամբողջական Սերը, որը կրում ես քո սրտում և որոնցով ապրել ես և վկայել ողջ կյանքում։
Մեր միակ մաղթանքն է, որ գալիք տարին ծննդյանդ տարեդարձը նշենք չարիքից ազատ և հույսով ու հաղթանակով ապրող մեր համբուրելի երկրում` Հայաստան աշխարհում:
Ծննդյանդ տարեդարձն այս տարի նշում ես Հայրենիքի և Հավատքի համար, խղճի և ազատության համար, պատվի և մեր երազների համար պայքարի ելած և սակայն կալանավորված կարգավիճակով:
Մեր կալանավորված, բայց ազատ, բանտված, բայց չսահմանափակված, զնդանված, բայց չծնկած պայմաններից մեր սերը, ողջույնը և շնորհավորությունները քեզ` մաղթելով մեր Տիրոջ զորությունը, առաջնորդությունը և օրհնությունը:
Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Հայր Աստծու Սերը և Սուրբ Հոգու համբույրը լինեն քեզ հետ: Ամեն
Խցակից` եղբայրական սիրով և աղոթքով
Բագրատ արք. Գալստանյան
Արշակ արք. Խաչատրյան
Հայրենիքի կալանավորներ
27.12.2025»։

