Փաշինյանը խրախուսել է իր համախոհներին իրենց բողոքի ձայնը բարձրացնել Պատարագներին Վեհափառի անունը հնչեցնելիս. Հովհաննիսյան
Կարդացեք նաև
«Այսօրվա տեսաուղերձում վարչապետը արտոնել, թույլատրել և խրախուսել է իր համախոհներին իրենց բողոքի ձայնը բարձրացնել Պատարագների ընթացքում Վեհափառ Հայրապետի անունը հնչեցնելիս»,- այս մասին նշել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Նա հիշեցրել է, որ քրեական օրենսգրքի համաձայն դրդիչ է համարվում այն անձը, ով մեկ ուրիշին դրդել է հանցանք կատարել՝ համոզելու կամ այլ եղանակով։ Քրեական օրենսգրքի համաձայն հանցագործություն է կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելը։
«Վարչապետը հորդորել /ենթադրաբար դրդել/ է մի խումբ անձանց կրոնական ծեսի՝ Անմահ և Սուրբ Պատարագի ընթացքում Վեհափառ Հայրապետի անվան հիշատակման ժամանակ խոչընդոտել Պատարագը։
Իրավաբանական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողն անգամ կարող է որակել այս արարքը։
Հ․Գ․
Հովհաննես Իշխանյանը եկեղեցուց հարկադրաբար հեռացվեց և բերման ենթարկվեց Պատարագի ժամանակ Կաթողիկոս Գարեգին Երկրորդ բացականչելու համար։ Հիմա մի խումբ անձանց հրահանգվում է խոչընդտել Պատարագը։ Ուշադիր հետևելու եմ, թե ոստիկանությունը զգաստության կոչեր անելու է արդյոք քաղաքացիներին կամ քանի նման անձ է բերման ենթարկվելու։
Նախապես տեղեկացնեմ, որ ուրաքանչյուր նման դեպքով հանցանքի մասին հաղորդում է ներկայացվելու»,- գրել է Վ.Հովհաննիսյանը։
Հիշեցնենք՝ այսօր Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ վաղը Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում կմասնակցեմ սուրբ և անմահ պատարագի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում