Ելքը մեկն է՝ համախմբվել Հայոց Եկեղեցու շուրջ, մտնել այդ Նոյյան Տապանը. Հայր Զաքարիա

Ելքը մեկն է՝ համախմբվել Հայոց Եկեղեցու շուրջ, մտնել այդ Նոյյան Տապանը. Հայր Զաքարիա

Մայր Տաճարում մատուցած պատարագի ժամանակ  Հայր Զաքարիան նշել է․ «Այսօր այս տարվա վերջին Սուրբ և անմահ պատարագն է, և ամփոփում ենք, թե այս տարին որքան մեզ մոտեցրեց Աստծուն և որքա հեռացրեց, որքան մենք հավատարիմ գտնվեցինք տիրոջը և մեր հայրերի հավատքին և որքան փորձեցին մեզ շեղել այդ հավատքից»։

Նրա խոսքով՝ այս կիրակի Ասված մեզ հետ խոսում է Ղուկաս Ավետարանչու բառերով։

«Այսօր մեր կյանքում շատ կարևոր է հավատարմությունը, հավատարմությունը մեր Աստծոն և մեր ազգային քրիստոնեական արժեքների հանդեպ, հավատարմությունը Տիրոջ նկատմամբ»,- ասել է Հայր Զաքարիան և, արձանագրելով, որ այդ պահին պատարագին մասնակիցները Եկեղեցում են իրենց հավատարմությունն Աստծուն հայտնելու համար, շարունակեց. «Աստված, այսօր հավատարմություն է ուզում բոլորից, առաջնորդներից, որոնք որ իշխանություն ունեն։ Մենք տեսնում ենք, որ այդ հավատարմությունը երբեմն չի արտահայտվում գործնականում։ Մենք տեսնում ենք, որ այդ հավատարմությունը նմանվում է այն մարդուն, որին իրեն տված շնորհը թաքցնում է, բայց հավատարմությունն այն է, երբ գործ կա, աշխատանք կա, ջանք կա, երբ մենք իսկապես գործնականում ցույց ենք տալիս այդ հավատարմությունը»․

Տեր հոր խոսքով՝ այսօր ապրում ենք հետաքրքրական ժամանակաշրջանում, և տարին փակում ենք, երբ եկեղեցու 4 սրբազան բանտարկված են, քահանան տնային կալանքի տակ է, բայզմաթիվ եկեղեցականների դեմ քրեական գործեր կան հարուցված։

«Այդ ամեն դժվարությունների մեջ պետք է տեսնել նաև լույսը։ Ճգնաժամերը, փորձությունները ոչ թե մեզ տկարացնելու, մեր Աստծուց, արժեքներից հեռացնելու համար են, այլ ավելի զորանալու։  Այս ճգնաժամը մի նոր «հնարավորություն» է ինքնաանդրադարձի, ապաշխարհության և առավել զորացած դուրս գալու այս պայքարից.. Ելքը մեկն է, համախմբվել Հայոց Եկեղեցու շուրջ, մտնել այդ Նոյյան Տապանի մեջ, որևովհետև այդտեղ է փրկությունը»,-պատարագի մասնակիցներին ուղղված իր խոսքում ասել է Հայր Զաքարիան։

Նա նշել է, որ մեծ տեղեկատվական պատերազմ է ընթանում եկեղեցու դեմ, որպեսզի հասարակությանը հեռացնեն հավատքից, բայց այն չի հաջողի, քանի որ Եկեղեցին աստվածաստեղծ է։

Պատարագի ավարտին աղոթք է բարձրացվելՀՀ բանտերում պահվող 4 սրբազանների և Սամվել Կարապետյանի, ինչպես նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիների համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում