Միքայել Սրբազանը, հավանաբար, Նոր տարին կանցկացնի հիվանդանոցում․ Զոհրաբյան

Միքայել Սրբազանը, հավանաբար, Նոր տարին  կանցկացնի հիվանդանոցում․ Զոհրաբյան

Հայաստանում ապօրինի կալանավորված, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը օրեր առաջ վիրահատվել է «Իզմիրլյան» ԲԿ-ում. հիշեցնենք, որ վիրահատության հրատապության մասին պաշտպանների թիմն ահազանգում էր, սակայն ՔԿՀ-ից խնդիրներ էին առաջացնում:

Միքայել Սրբազանը հետվիրահատական գործընթացի մեջ է, որոշակի դժվարություններ կան, որը հուսով ենք շուտով կհաղթահարվեն, հայտարարել է փաստաբան Արա Զոհրաբյանը:

«Երևանի կենտրոն ՔԿՀ-ի ղեկավարի վերաբերմունքը չի խոսում լավի մասին, որովհետև ցանկացած հարց փորձում է դժվարացնել, առաջացնում են ոչ բարձր մակարդակի դժվարություններ»,- հայտնել է փաստաբանը:

Զոհրաբյանը նշել է, որ Սրբազանը, հավանաբար, Նոր տարին հիվանդանոցում կանցկացնի:

«Եթե վիրահատության հետ կապված լրատվամիջոցների ճնշումը չլիներ, էլի ձգձգելու էին և փորձելու ուշացնել: Վիրահատությունը որոշակի իմաստով բարդ էր և, ըստ բժիշկների, ուշացրել էինք», – ասել է Զոհրաբյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում