Ադրբեջանցիները Երևանում բնակեցվելու և երկիրը խառնելու ծրագիր ունեն, ինչը միայն կույրը չի տեսնում․ Կարապետյան

Ադրբեջանցիները Երևանում բնակեցվելու և երկիրը խառնելու ծրագիր ունեն, ինչը միայն կույրը չի տեսնում․ Կարապետյան

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրում է․

«Մեր հասարակությունում կա մի հատված, որը մտածում է, թե Փաշինյանը բերում է խաղաղություն թուրքերի հետ, իսկ մենք՝ պայքար:

Եվ հոգնած լինելով պայքարից լուծում է փնտրում Փաշինյանի առաջարկած “գեղեցիկ” բայց անիրական նկարի մեջ:

Հարգելինե՜րս, բառացիորեն 5 օր առաջ Ադրբեջանը բացել է «Երևանի ադրբեջանական թատրոն» :

«Իրևանի», «ադրբեջանական » «թատրոն»… 3 բառ, որոնցից ոչ մեկը մյուսի հետ կապ չունի:

Նրանք Երևանում բնակեցվելու և երկիրը խառնելու ծրագիր ունեն, ինչը միայն կույրը չի տեսնում:

Փաշինյանի ադրբեջանցիների առաջին խումբն ընդունելու մասին հայտարարությունը, հավանաբար, կսկսվի այսպես.

«Մենք պետք է մեզ հարց տանք այդ մարդիկ այստեղ ապրե՞լ են, թե՞ ոչ։ Եթե ապրել են, ունե՞ն իրավունք, թե՞` ոչ։ Չէ՞ որ նրանք էլ ունեն միջազգային իրավունքներ: Խաղաղ ապրելու համար մենք պետք է սովորենք կողք կողքի և … »։

Թույլ առաջնորդը մոտեցնում է վտանգը մեր տներին: Ուժեղ առաջնորդը բերում է երաշխավորված խաղաղություն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում