Գարեգին Երկրորդն այցելել է «Իզմիրլյան» ԲԿ-ում գտնվող Միքայել Սրբազանին

Գարեգին Երկրորդն այցելել է «Իզմիրլյան» ԲԿ-ում գտնվող Միքայել Սրբազանին

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն այսօր այցելել է «Իզմիրլյան» ԲԿ-ում գտնվող Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել են «Իզմիրլյան» ԲԿ-ից։

Միքայել Սրբազանի վիճակը բավարար է գնահատվում, նա շարունակում է հետվիրահատական բուժումը։

Հիշեցնենք, որ Միքայել Սրբազանն օրեր առաջ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել էր «Իզմիրլյան» ԲԿ, որտեղ վիրահատվել է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում