Եկեղեցին ունի անհամեմատ ավելի բարձր վարկանիշ. 55.8%-ը վստահում է եկեղեցուն, իսկ պետական պետական իշխանությանը՝ 17.8%-ը
Կարդացեք նաև
Հայ առաքելական եկեղեցին ունի մի քանի անգամ բարձր վարկանիշ՝ գործող իշխանությունների համեմատ։ ՀԱՍԵ-ին լիովին վստահում է քաղաքացիների 55.8%-ը, իսկ 15.6%-ը՝ ավելի շուտ վստահում։
Ըստ Gallup-ի հարցումների՝ հարցվածների միայն 18.7%-ը չի վստահում ՀԱՍԵ-ին, իսկ 3.1%-ը դժվարացել է պատասխանել։
1000 հարցված քաղաքացիներից միայն 27.4%-ն է լիովին վստահում կրթական համակարգին, 28.5%-ը՝ ավելի շուտ վստահում, 11%-ը՝ ավելի շուտ չի վստահում, 28.2%-ը՝ ընդհանրապես չի վստահում, իսկ 4.9%-ը դժվարացել է իր գնահատականը տալ։
Ինչ վերաբերում է պետական իշխանություններին վստահելուն, ապա 45.1%-ն ընդհանրապես չի վստահում իշխանություններին, իսկ վստահում է միայն 17.8%-ը: Դժվարացել է իր գնահատականը տալ 4.9%-ը։
Քաղաքական դաշտին չի վստահում 48.2%-ը, վստահում ընդամենը՝ 12.3%-ը։ Դժվարացել է պատասխանել 8.5%-ը։
Մեդիային վստահելու դեպքում ևս հետաքրքիր և մտահոգիչ իրավիճակ է։ Հարցվածների 45.1% – ը չի վստահում մեդիային, եւ միայն 8.2%-ն է նշել, որ վստահում է։ Այս դեպքում դժվարացել է պատասխանել 5.8%-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում