Խաչիկ Գալստյանը երկու ամսով կալանավորվեց
30/12/2025 20:47
Կարդացեք նաև
Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում փաստաբան Սոս Հակոբյանը հայտնել է, որ «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը կալանավորվեց 2 ամսով։ Հակոբյանն իր խոսքում ասել է, որ Գալստյանը մեղադրանքը չի ընդունում։
Հակոբյանը հայտնել է նաև, որ դատարանի որոշումն ապօրինի է, և իրենք պատրաստվում են այն բողոքարկել։ Նա նաև ընդգծել է, որ Գալստյանը փոխանցել է, որ ինքն ամուր է և այս ամենը տեղի է ունենում բացառապես քաղաքական դրդապատճառներով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում