Պուտինն ու Փեզեշքիանը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը
31/12/2025 10:04
Կարդացեք նաև
ՌԴ և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել։ Իրանի նախագահը դատապարտել է Կիևի կողմից Նովգորոդում ՌԴ նախագահի կեցավայրի վրա կազմակերպված հարձակումը։
Կողմերը մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի և տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում ռուս-իրանական համագործակցության հետագա ամրապնդման վերաբերյալ։ Քննարկվել է նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը։
Մասուդ Փեզեշքիանը ջերմորեն շնորհավորել է Վլադիմիր Պուտինին գալիք Նոր տարվա կապակցությամբ։ Իր հերթին, Ռուսաստանի առաջնորդն իր բարեմաղթանքներն է փոխանցել Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին՝ Իրանի վերջերս նշվող Շաբ-ե Չելլեհ ազգային տոնի կապակցությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում