ԱՄՆ-ը ավիահարվածներ է հասցրել Վենեսուելայի մայրաքաղաքին
03/01/2026 10:14
Կարդացեք նաև
AFP գործակալությունը տեղեկացնում է, որ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում պայթյունների ձայներ են լսվել։
Վենեսուելայի մայրաքաղաքի երկնքում ամերիկյան կործանիչներ են երևացել, տեսանելի է ծխի սյուն, իսկ քաղաքի հարավային հատվածում գտնվող ռազմական բազայի շրջակայքը մնացել է առանց էլեկտրաէներգիայի։
Վերջին մի քանի ամիսների ընթացքում Միացյալ Նահանգները մի քանի անգամ օգտագործել են զինված ուժերը՝ Կարիբյան ծովում Վենեսուելական նավեր ոչնչացնելու համար, որոնք, ըստ ամերիկյան կողմի, թմրանյութեր էին տեղափոխում։ ԱՄՆ իշխանությունների հայտարարություններով՝ նման գործողությունները նպատակ ունեն պայքարել անդրազգային հանցավորության և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում