Տոներն ավարտվեցին, ի գործ. ընդդիմությունը պետք է գործի 7/24 ռեժիմով. Սահակյան

Տոներն ավարտվեցին, ի գործ. ընդդիմությունը պետք է գործի 7/24 ռեժիմով. Սահակյան

ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանը գրում է․ «Ընդդիմությունը պետք է գործի 7/24 ռեժիմով. դա է իր կոչումը եւ պարտքը։

Ընդդիմությունը պետք է` համախմբի ժողովրդին, ՔՊ-ի իրավախախտումները մերկացնի, ցույց տա ՔՊ-ի միջամտությունը արդարադատության իրականացմանը, գերիների, պատանդների եւ քաղբանտարկյալների հարցերը արծարծի, բյուջետային օրենսդրության խախտումները, պետական պաշտոնեության կաշառումը բազմապատկված աշխատավարձերով ու պարգեւավճարներով, քաղաքացիական, դիվանագիտական եւ այլ ծառայությունների կուսակցականացումը, 8 մլրդ դոլար պետական պարտքի մսխումը, մեկ անձից գնումների ձեւով պաշտոնական դիրքի չարաշահումները, ԱՆԻՖ-ը եւ այլ կոռուպցիոն սխեմաները։

Ընդդիմությունը պետք է նկատի ունենա, որ ամեն թուքումուր ՔՊ-ն պատրաստ է լսել, ընդունել, ներողություն խնդրել, իրենցից մի քանիսին զոհաբերել, միայն թե չհիշեցնենք պատերազմը, պարտությունը, զոհերը, տարածքների ու ճանապարհների կորուստները։ Եկեղեցու թեման էլ է ՔՊ-ն հմտորեն օգտագործում պարտությունն ու կորուստները մոռացության տալու նպատակով։

Եվ, անշուշտ, քննադատությանը զուգահեռ, ընդդիմությունը պետք է ժողովրդին նոր “պայմանագիր” առաջարկի` ծրագրեր, կառավարման ոճ, էթիկա, երկխոսության ձեւեր։

Տոներն ավարտվեցին, ի գործ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում