Սամվել Կարապետյանը ֆինանսական աջակցություն է տրամադրել «Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադրամին

Սամվել Կարապետյանը ֆինանսական աջակցություն է տրամադրել «Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադրամին

Artsakhnews-ի հետ զրույցի ընթացքում  «Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Նժդեհ Իսկանդարյանը նշել է, որ հիմնադրամի անունից դիմել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանին՝ սոցիալական ծանր պայմաններում հայտնված արցախցիների որոշ խոցելի խմբերի անհետաձգելի աջակցության խնդրանքով։ Արձագանքը չի ուշացել, բարերար Սամվել Կարապետյանը Նժդեհ Իսկանդարյանի տրամադրած ցուցակով՝ սոցիալական ծանր իրավիճակում հայտնված խոցելի խմբերին նվիրաբերել է միանվագ 50 հազարական դրամ աջակցություն։

Խոսքը վերաբերում է 2023թ. Հայկազովի վառելիքաքսուքային նյութերի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների և անհայտ կորածների (238 անձ), ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված քաղաքացիական անձանց (22 անձ) ընտանիքների կոմունալ վճարումների հետ կապված ծախսերը հոգալուն։

Վերոնշյալ ընտանիքներն առ այսօր չունեն ոչ մի կարգավիճակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում