Կարեն Շաքարյանին զրկել են պետական պարգևից

Կարեն Շաքարյանին զրկել են պետական պարգևից

Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը որոշել է արցախցի գեներալ-մայոր Կարեն շաքարյանին զրկել պետական պարգևից։

«Ղեկավարվելով «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի եզրակացությունը՝ որոշում եմ.

  1. Կարեն Շահենի Շաքարյանին զրկել «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից:
  2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

2026թ․ հունվարի 9»,-որոշումը հրապարակել է Արցախի տեղեկատվական շտաբը։

Հիշեցնենք, որ Կարեն Շաքարյանն արժանացավ բազմաթիվ քննադատությունների օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «ուղտաերթին» մասնակցելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում