«Հույս ուներ՝ պապան էսօր տուն կգա». Նարեկ Սամսոնյանի կինը հուզվել է
09/01/2026 16:27
Կարդացեք նաև
Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կինը չի զարմանում, որ ամուսինն այսօր որոշել է անժամկետ հացադուլ հայտարարել։
«Իր ոճով է, չեմ զարմանում»,- լրագրողների հետ զրույցում ասել է Լուսինե Առաքելյանը։
Նա նշել է, որ չի զարմանում նաև դատարանի կայացրած որոշման վրա, որով ևս երեք ամիս ժամկետով երկարաձգվեց Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքի ժամկետը։
«Ամեն ինչ սպասելի էր»,- նշել է նա։
Առաքելյանը հույս ունի, որ կլինեն դատավորներ, որոնք կկարողանան սթափ գնահատել և չեն վախենա իրական արդարադատություն իրականացնել։
Նարեկ Սամսոնյանի ավագ դուստրն իմացել է, որ մայրիկն այսօր դատարան է գնալու։
«Հույս ուներ, որ այսօր պապան տուն է գալու..․»,- հուզվել է և խոսքը չի կարողացել ավարտել Լուսինե Առաքելյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում