ՄԱԿ անվտանգության խորհուրդն Ուկրաինայի հարցով արտահերթ նիստ կգումարի

ՄԱԿ անվտանգության խորհուրդն Ուկրաինայի հարցով արտահերթ նիստ կգումարի

«Ռիա Նովոստ»-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի հարցով արտահերթ նիստ կգումարի հունվարի 12-ին: Նիստ գումարելու առաջարկը ներկայացրել է Ուկրաինան:

Ուկրաինական կողմը նշել է, որ նիստ գումարելու անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքացիական ենթակառուցվածքներին Ռուսաստանի կողմից հարվածներով:

Պաշտոնական Մոսկվան, սակայն, հերքում է, թե Ռուսաստանի զինված ուժերն Ուկրաինայի զինուժի դեմ մարտերի ընթացքում հարվածում են բնակելի տներին ու սոցիալական ենթակառուցվածքներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում