Տասը եպիսկոպոսների հետ Փաշինյանի ստորագրած հայտարարությունը հակաիրավական, հակասահմանադրական, հակահայկական փաստաթուղթ է․ Գոհար Մելոյան

Տասը եպիսկոպոսների հետ Փաշինյանի ստորագրած հայտարարությունը հակաիրավական, հակասահմանադրական, հակահայկական փաստաթուղթ է․ Գոհար Մելոյան

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրում է․ «Ի տարբերություն մեզ՝ հասարակ քաղաքացիների, ովքեր կարող են անել այն ամենը, ինչ օրենքը չի արգելում, վարչապետը և մյուս պաշտոնատար անձինք սահմանափակված են Սահմանադրությամբ և օրենքներով։

Նրանք կարող են անել միայն այն, ինչի համար ունեն հստակ իրավական լիազորություն։

ՀՀ վարչապետի կողմից ընդունվող փաստաթղթերի տեսակը սահմանված է մեր Սահմանադրությամբ եւ օրենքներով։ Տասը եպիսկոպոսների հետ վարչապետ Փաշինյանի ստորագրած հայտարարությունը որեւէ կերպ չի տեղավորվում այդ շրջանակում։ Սա հակաիրավական, հակասահմանադրական, հակահայկական փաստաթուղթ է»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում