Ռուբիոն և Նեթանյահուն հեռախոսազրույցով քննարկել են Իրանում տեղի ունեցող ցույցերը և Սիրիայում իրավիճակը
11/01/2026 11:33
Կարդացեք նաև
Reuters գործակալությունը, հղում անելով ամերիկացի պաշտոնյայի, հայտնում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունվարի 10-ին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերը, Սիրիայում տիրող իրավիճակը և Գազայում խաղաղության համաձայնագիրը:
Առավոտյան Ռուբիոն իր սոցցանցերում գրել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Իրանի խիզախ ժողովրդին:
Վերջին անգամ Նեթանյահուն և Ռուբիոն հանդիպել են դեկտեմբերի վերջին՝ Իսրայելի վարչապետի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից առաջ, որը նախատեսված էր նրա Մար-ա-Լագոյի նստավայրում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում