Արշակ Սրբազանի կալանքի որոշման դեմ վերաքննիչի բողոքը կքննվի վաղը. Արսեն Բաբայան
11/01/2026 15:36
Կարդացեք նաև
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Արշակ Սրբազանի կալանքի որոշման դեմ իմ վերաքննիչ բողոքի առնչությամբ վերաքննիչ քրեական դատարանը պետք է վաղը (հունվարի 12) որոշում կայացնի:
Տեղեկացնեմ, որ վերաքննիչում բողոքը քննարկվելու է գրավոր ընթացակարգով, այսինքն՝ դատական նիստ նախատեսված չէ, եթե հենց այդ օրը դատարանը բանավոր ընթացակարգի անցնելու որոշում չկայացնի:
Այսինքն վաղը երեկոյան վերաքննիչ դատարանից հեռախոսազանգով կտեղեկանամ կայացված որոշման մասին եւ կհայտնեմ այստեղ:
Դատարան գնալու անհրաժեշտություն չկա»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում