Կենդանական աշխարհից շատ տարբեր ներկայացուցիչներ կան այն խցում, որտեղ Նարեկը մնում է. Ռուբեն Մելիքյան
Կարդացեք նաև
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը նշել է․ «Քիչ առաջ դուրս եկա արդեն 5-րդ օրը հացադուլ հայտարարած քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հետ տեսակցությունից։ Նա իրեն պահում է, այս պահի դրությամբ ինքնազգացողությունը նորմալ է»։
Նա հայտնել է, որ պատժախցի պայմանները, մեղմ ասած լավը չեն։
Մելիքյանը նշել է, որ ՔԿՀ-ները ամբոջովին լցված են դատապարտվածներով՝ չնայած օրենսդրական «բարեփոխումների», բայց և նշել է, որ միտումնավոր չէ, որ Սամսոնյանին պատժախուց են տեղափոխել։
Փաստաբանը նաև հայտնել է, որ ստացել է կալանքը 3 ամսով երկարացնելու դատարանի կայացրած որոշումը՝ նշելով, որ այն բողոքարկվելու է, քանի օր այն իրավական հիմքեր չունի;
«Ինձ առաջին հերթին այս վիճակն է մտահոգում։ Ինչքան էլ խոսում ես մարդու հետ, տրամադրությունը տեղն է։ Կենդանական աշխարհից շատ տարբեր ներկայացուցիչներ կան այն խցում որտեղ Նարեկը մանում է, ասում է՝ գոնե խոսել իմանային, իրենց հետ խոսեի»,-Նարեկ Սամսոնյանի խոսքերը փոխանցել է Մելիքյանը։
Անդրադառնալով դատարանի որոշմանը՝ Մելիքյանը նաև դրական բան արձանագրել, որ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին տեսակցությունները բաց էին՝ կարծիք հայտնելով, որ երևի դատավորները մոռացել են դրանք սահմանափակել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում