ԹՐԻՓՓ. ԱՄՆ 74%, ՀՀ 26 %. Գոհար Մելոյան

ԹՐԻՓՓ. ԱՄՆ 74%, ՀՀ 26 %. Գոհար Մելոյան

Սահմանդրական իրավունքի փորձագետ, Գոհար Մելոյանը, արձագանքելով Միրզոյան-Ռուբիո հանդիպմանը հաջորդած հայտարարությանը, գրել է. «ԹՐԻՓՓ՝ ԹԻՖ ԱՄՆ 74% – ՀՀ 26 %

Հրապարակվել է TIF-ը (TRIPP Implementation Framework)՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախաձեռնության իրականացման շրջանակը։

Անգլերեն լեզվով կազմված այս 6 էջանոց փաստաթուղթը, որն իրավական առումով մտադրությունների մասին համաձայնագիր է, նախատեսում է հստակ կարգավորումներ երեք խումբ հարցերի վերաբերյալ․

Կարգավորում է ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության կորպորատիվ կառուցվածքին վերաբերող որոշակի հարցեր,
նախատեսում է Հայաստանի Հանրապետության կողմից ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերությանը հաղորդակցությունների կառուցապատման իրավունքի տրամադրման հետ կապված որոշակի հարցեր։

Սահմանում է Հայաստանի Հանրապետությունում անցնող «Թրամփի ուղու» հետ կապված սահմանային անվտանգության և մաքսային հսկողության ոլորտներում իրավասությունների և լիազորությունների բաժանումը ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության և Հայաստանի Հանրապետության միջև՝ ներառյալ, օրինակ, front office–back office լիազորությունների տարանջատումը։

Առաջիկա օրերին մանրամասն կանդրադառնամ նշված հարցերին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում