Արդարության ու արդարադատության սովը ակնհայտ է այսօր, այդ երկուսի քաղցից գուցե մի քանի սերունդ չվերականգնվի. Ռուբեն Մխիթարյան

Արդարության ու արդարադատության սովը ակնհայտ է այսօր, այդ երկուսի քաղցից գուցե մի քանի սերունդ չվերականգնվի. Ռուբեն Մխիթարյան

Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը հայտարարել է՝ իր համար տարբերություն չկա՝ անարդար կալանավորված հայը, որը որպես բողոքի ծայրաստիճան դրսևորում հացադուլ է հայտարարում, այդ հացից որտեղ է հրաժարվում՝ Հայաստանի բանտում, թե Ադրբեջանի:

«Եկեք մի բան հասկանանք: Ինձ համար տարբերություն չկա՝ անարդար կալանավորված հայը, որը որպես բողոքի ծայրաստիճան դրսևորում հացադուլ է հայտարարում, այդ հացից որտեղ է հրաժարվում՝ Հայաստանի բանտում, թե Ադրբեջանի: Ինձ համար էական է, աղետալի է, վիրավորական է, որ հայը հրաժարվում է իր կյանքի կենսունակությունն ապահովող հացից՝ չունենալով իր արդար պահանջը բարձրաձայնելու այլ միջոց:

Դա կանի Նարեկը Սամսոնյան, Վազգենը Սաղաթելյան, Բագրատ Սրբազանը, Ռուբեն Վարդանյանը, Բակո Սահակյանը, թե մեկ այլ հայ անօրեն բանտարկված՝ ինձ համար նույնչափ ցավոտ է լինելու:

Արդարության ու արդարադատության սովը ակնհայտ է այսօր: Ու այդ երկուսի քաղցից գուցե մի քանի սերունդ չվերականգնվի»,-գրել է Մխիթարյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում