Իշխանությունը հույս ուներ ցնցել հանրությանը գերիների վերադարձով, բայց սխալ էր հաշվարկել․ Ժաննա Ալեքսանյան

Իշխանությունը հույս ուներ ցնցել հանրությանը գերիների վերադարձով, բայց սխալ էր հաշվարկել․ Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է․ «Ադրբեջանից վերադարձված գերիների ընտանիքները նախապես չէին տեղեկացվել նրանց վերադարձի մասին։

Գերիների հարազատները հիմնականում տեղեկացել էին մամուլից և ոչ պաշտոնական աղբյուրներից։ Սա խոսում է իշխանությունների այս ընտանիքների նկատմամբ ուշադրության, հոգածության ու վերաբերմունքի բացակայության մասին։

Ըստ ամենայնի, իշխանությունը հույս ուներ ցնցել հանրությանը որպես նախընտրական մեծ ձեռք բերում, բայց սխալ հաշվարկ էին արել, գրեթե միաժամանակ հրապարակվեց գերիների վերադարձի և Նիկոլ Փաշինյանի ստացած պարգևավճարների աստղաբաշխական թիվը։ Այ սա, իրոք ցնցեց հանրությանը, իսկ գերիների վերադարձը զուսպ ուրախություն պարգևեց մեր հայրենակիցներին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում