ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա լավագույն գոլի հավակնորդների ցանկը (տեսանյութ)

Նմանատիպ
ՖԻՖԱ-ն հրապարակել է 2014 թվականի լավագույն գոլի հավակնորդների տասնյակը:
ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ մինչև դեկտեմբերի 1-ը երկրպագուները կարող են քվեարկել Ֆերենց Պուշկաշի անունը կրող մրցանակին հավակնող 10 գոլերից որևէ մեկի օգտին, իսկ երբ հայտնի դառնա լավագույն եռյակը, կրկին ընտրություն կկատարեն ֆուտբոլասերները:
Հաղթողի անունը հայտնի կդառնա 2015 թվականի հունվարի 12-ին` Ցյուրիխում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ, երբ կհրապարակվի նաև «Ոսկե գնդակի» հաղթողի անունը:
2014 թվականի գոլերի ավագույն տասնյակը (գոլերն` ակտիվ հղումներով)
Թիմ Կեյհիլ, Աշխարհի առաջնություն, Ավստրալիա-Հոլանդիա
Դիեգո Կոստա, Իսպանիայի առաջնություն, «Ատլետիկո»-«Խետաֆե»
Մարկո Ֆաբիան, Մեքսիկայի առաջնություն, «Կրուս Ասուլ»-«Պուեբլա»
Զլատան Իբրահիմովիչ, Ֆրանսիայի առաջնություն, «Պարի Սեն Ժերմեն»-«Բաստիա»
Պայտիմ Կասամի, Անգլիայի առաջնություն, «Քրիսթալ Փելաս»-«Ֆուլհեմ»
Ստեֆանի Ռոշ, Իռլանդիայի առաջնություն, «Պիմաունտ Յունայթեդ»-«Ուեկֆորդ Յուտս»
Խամես Ռոդրիգես, Աշխարհի առաջնություն, Կոլումբիա-Ուրուգվայ
Կամիլո Սանվեզո, ՄԼՍ, «Վակտկապս»-«Պորտլենդ Տիմբերս»
Խիսատո Սատո, Ճապոնիայի առաջնություն, «Սանֆրեչչե Հիրոսիմա»-«Կավասակի Ֆրոնտալե»
Ռոբին վան Պերսի, Աշխարհի առաջնություն, Իսպանիա-Հոլանդիա
Հետևեք մեզ նաև Telegram-ում