ԵՄ-ն քննարկում է Իրանի դեմ պատժամիջոցների խստացման հնարավորությունը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Կարդացեք նաև
Եվրոպական միության իշխանությունները չեն բացառում Թեհրանի դեմ պատժամիջոցների հետագա խստացման հնարավորությունը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Պատասխանելով այն հարցին՝ արդյոք նա սպասում է ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական միջամտություն Իրանի գործերին, ֆոն դեր Լայենը հայտարարել է. «Ես չեմ կարող մեկնաբանել այլ երկրների գործողությունները. դա նրանց գործն է: Բայց մենք իրոք քննարկում ենք Իրանի դեմ պատժամիջոցների խստացման հնարավորությունը»:
Եվրահանձնաժողովի ղեկավարի պնդմամբ՝ Իրանում հակակառավարական ակցիաների մասնակիցները դիմել են ԵՄ իշխանություններին՝ պատժամիջոցների ցանկում իրենց երկրից նոր անձանց ներառելու խնդրանքով: Նա նաև հայտարարել է, որ «շատ լավ հասկանում է, թե ինչ է կատարվում Իրանում», և խոստացել է ընդառաջել ցուցարարների խնդրանքներին:
«Այո, մենք կանենք դա», – հայտարարել է ֆոն դեր Լայենը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ից Իրանում լայնածավալ ցույցեր են տեղի ունեցել իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և մեծ գնաճի ֆոնին։ Հակակառավարական ցույցերն ուղեկցվել են բախումներով և անկարգություններով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում