Ես գիտեմ, որ այս մեղադրականի հեղինակը գործող դատախազը չէ. Ռոբերտ Քոչարյան
Կարդացեք նաև
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընթացող դատական նիստի ժամանակ ընդգծել է․ «Նշված փաստերը իրականության հետ աղերս չունեն: Ես նշել էի նաև, որ գիտեմ ու հասկանում եմ, որ ներկա դատախազը չի հեղինակը այս մեղադրականի, բայց ինքը ստորագրելով այն որդեգրել է: Մի շարք աբսուրդային կետեր կան գրված, դատարանը, եթե դա թույլ է տալիս՝ ուրեմն դատարանը ևս իր կողմից որդեգրում է այն, ինչ գրված է:
Այստեղ առերևույթ սահմանադրությանը հակասող բաներ են գրված: Ես հասկանում եմ՝ դուք ինչ եք ասում, բայց կան ուղղակի անհեթեթ ձևակերպումներ, գոնե այդ ձևակերպումները փոխեիք կամ հանեիք: Ասում եք չեք կարող, բայց եթե աբսուրդ բան է այստեղ մտցրած՝ դա նշանակում է, որ այդ աբսուրդը պե՞տք է ամբողջ դատական նիստերով գնա»:
Հիշեցնենք, որ այս պահին ընթանում է «Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով» դատական նիստը՝ Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում