Սամվել Կարապետյանը կրկին կտեղափոխվի ԱԱԾ մեկուսարան

Սամվել Կարապետյանը կրկին կտեղափոխվի ԱԱԾ մեկուսարան

Վերաքննիչի որոշմամբ գործարար Սամվել Կարապետյանը կտեղափոխվի հետ՝ բանտ: Դատարանը քիչ առաջ է հրապարակել որոշումը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը:

Ըստ դրա՝ վերաքննիչը վերացրել է դեկտեմբերի 30-ին առաջին ատյանի դատարանի՝ տնային կալանքի մասին որոշումը: Նշենք, որ Կարապետյանը տնային կալանքի տակ մնաց 17 օր:

Փաստաբանական խմբից հայտնել են, որ Սամվել Կարապետյանն այս պահին գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում։

Նշենք, որ այսօր նշանակված է դատական նիստ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում