Պուտինն ու Նեթանյահուն հեռոսազրույց են ունեցել

Պուտինն ու Նեթանյահուն հեռոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

«Քննարկվել է Մերձավոր Արևելքում և Իրանում տիրող իրավիճակը։ Վլադիմիր Պուտինը ներկայացրել է տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման համար քաղաքական և դիվանագիտական ջանքերի ակտիվացման իր հիմնարար մոտեցումները», – ասվում է հայտարարության մեջ։

Ռուսաստանի ղեկավարը նաև հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը շարունակել միջնորդական ջանքերը՝ Մերձավոր Արևելքում իրավիճակը կայունացնելու համար։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է նպաստել կառուցողական երկխոսությանը, որին կմասնակցեն բոլոր շահագրգիռ պետությունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում