«Մեր ձևով»-ի ծրագիրը մշակել է անձամբ Սամվել Կարապետյանը. «Հրապարակ»

«Մեր ձևով»-ի ծրագիրը մշակել է անձամբ Սամվել Կարապետյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մինչ քաղաքական դաշտը տոներից հետո փորձում է վերադառնալ աշխատանքային մարզավիճակի, քաղաքական հայտ ներկայացրած Սամվել Կարապետյանի թիմը պատրաստվում է հանրությանը ներկայացնել իր առաջիկա ծրագրերը։

Մեր տեղեկություններով, մի քանի օրից շարժումն այնպիսի քայլերի փաթեթ է հրապարակելու, որի իրականացումը Հայաստանում իրական ու որակական փոփոխություններ կարող է առաջ բերել։ Ապօրինի անազատության մեջ գտնվող Սամվել Կարապետյանի գլխավորած շարժումն ամիսներ շարունակ աշխատել է՝ փոփոխությունների սպասող հանրությանը ներկայացնելու այնպիսի առաջարկներ, որոնք կարող են բարելավել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը։

Ասում են` այս ամիսների ընթացքում անազատության մեջ գտնվող Սամվել Կարապետյանն անձամբ է աշխատել ու մշակել բարեփոխումների փաթեթի հիմնական ուղղությունները։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում