Իրանի քաղաքացիական հասարակությունը կտրականապես մերժել է Արևմուտքի կողմից պարտադրված փոփոխությունները․ Քազեմ Ջալալի

Իրանի քաղաքացիական հասարակությունը կտրականապես մերժել է Արևմուտքի կողմից պարտադրված փոփոխությունները․ Քազեմ Ջալալի

Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի ՏԱՍՍ-ին տրված հարցազրույցում նշել է․ «Իրանի քաղաքացիական հասարակությունը կտրականապես մերժել է երկրի քաղաքական կյանքում Արևմուտքի կողմից պարտադրված հարկադիր փոփոխությունները:

Մինչ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը հանդիպումներ էր ունենում Առևտրի պալատի անդամների, գործարարների և ձեռնարկատերերի հետ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սադրիչ հայտարարությունների, քաղաքական ուղերձների և հրապարակային սպառնալիքների միջոցով խրախուսում էր բռնությունը, աջակցում ահաբեկչական խմբավորումներին, հրահրում սոցիալական անկայունություն և փորձում խաղաղ բողոքի ցույցերը վերածել բռնի անկարգությունների: Նա անհեթեթ և հակասական ուղերձ է հղում Իրանի ժողովրդին «աջակցելու», «փրկելու» կամ «պաշտպանելու» մասին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում