Իշխանությունն իր ապօրինություններն իրականացնելիս որևէ բանի առաջ կանգ չի առնում. Տիգրան Աբրահամյան

Իշխանությունն իր ապօրինություններն իրականացնելիս որևէ բանի առաջ կանգ չի առնում. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը. «Ամիսներ շարունակ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանը ազատությունից զրկված է այն բանի համար, որ Ամենայն Հայոց Հայրապետի հետ ազգակցական կապ ունի և Մայր Աթոռի դեմ գործողություններում իշխանությունն իր քայլը որպես ճնշման միջոց է դիտարկում:

Իրավիճակն այնպիսի ամոթալի կետի է հասել, որ իշխանությունն իր ապօրինություններն իրականացնելիս որևէ բանի առաջ կանգ չի առնում:

Ռեժիմի համար օրենքն ու սահմանադրությունը միայն ձևական բնույթ ունեն, իսկ երկրի բնականոն կյանքը կառուցվում է մեկ կոնկրետ անձի ներքին վախերի և քմահաճույքների հիման վրա» :

Հետևեք մեզ նաև Telegram-ում